Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։

«Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41․101 մլն դրամ։

Իրականացված մաքսային ստուգման մեկ դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման և ցածր մաքսային արժեքի հայտարարարգրման փաստ, չորս դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։

Մաքսային ստուգման երկու դեպքով խախտում չի արձանագրվել։

Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում մեկ դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 3 մլն դրամ։

Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։