Նոյեմբերյանում ևս ճանապարհ են փակել, ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան հայտնվեց բազմության մեջ

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

Նոյեմբերյան խոշորացված համայնքում ևս լարված իրավիճակ է, այստեղ նույնպես մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ 24news-ի հրապարակված տեսանյութից երևում է, որ ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան հայտնվեց բազմության մեջ, մարդիկ փակեցին ճանապարհը՝ թույլ չտալով առաջ շարժվել։

«Երկրապահի «Վիլիսը» քշեց մեկի գլուխը ջարդեց։ Մեկի ոտքն էլ կոտրվել է»,– լրագրողների հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, բայց կուսումնասիրեն, թե ինչ է տեղի ունեցել Նոյեմբերյանում։

Հավելենք, որ երկու օր առաջ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Ոսկեպարի ճանապարհահատվածում․ ԵԿՄ տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը փորձել էր անցնել՝ ճեղքելով ճանապարհը փակած բնակիչների պատնեշը։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում էին նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փորձել էին ձեռքերով հետ հրել մեքենան՝ նաև հարվածելով ու կոտրելով դիմապակին։ Չնայած ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությանը՝ բախումը կանխել չէր հաջողվել․ մեքենայի վրայից մեկը ցատկել էր քաղաքացիների վրա ու ոտքերով հարվածել։

Նշենք, որ Տավուշի մարզում Ոսկեպար, Կիրանց և հարակից համայնքների մի խումբ բնակիչներ դեռ շարունակում են փակ պահել Հայաստան- Վրաստան միջպետական սահմանի Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը։

Ի դեպ, ՆԳՆ-ից էլ փոխանցում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը ոստիկանները փակել են հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Ըստ ՆԳՆ-ի՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզի վարչական ղեկավարներն ու մի քանի բնակիչներ հանդիպել են Մհեր Գրիգորյանին։ Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մի քանի բնակիչներ։