ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մարդու իրավունքների գլոբալ խնդիր է ստեղծում. ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց է հրապարակել՝ ընդգծելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, քաղաքացիական պատերազմը Սուդանում ու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը որպես մարդու իրավունքների գլոբալ հիմնական խնդիրներից մի քանիսը, փոխանցում է VOA-ն:

«Այս զեկույցը կազմելիս մենք հիմնվել ենք մի շարք վստահելի, փաստերի վրա հիմնված աղբյուրների վրա, ներառյալ՝ պետական մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների զեկույցները»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Զեկույցի առաջաբանում Բլինքենը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է մարդու իրավունքների լուրջ խախտում։

«Կրեմլի կողմից լիովին դրսևորվել են մարդու իրավունքների արհամարհումն ու անտեսումը»,- ասել է նա՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության կիրառումն անվանելով «պատերազմի գործիք»:

Նա նաև նշել է Սուդանի քաղաքացիական պատերազմը որպես զգալի սպառնալիք մարդու իրավունքների համար՝ հավելելով, որ հակամարտության երկու կողմերն էլ «սանձազերծել են սարսափելի բռնություն, մահ և ավերածություններ»:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը նույնպես «մարդու իրավունքների խորը մտահոգություններ է առաջացնում», ասել է Բլինքենը: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը դատապարտում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումները, միևնույն ժամանակ, սակայն, կոչ է անում Իսրայելին նվազագույնի հասցնել խաղաղ բնակչությանը հասցվող վնասն իր պատասխանում։

Բլինքենը նաև իրանական իշխանությունների կողմից իր քաղաքացիների, հատկապես՝ կանանց նկատմամբ ճնշումներն անվանել է մարդու իրավունքների սպառնալիք: Նա հավելել է, որ զեկույցը կենտրոնացած է Աֆղանստանում թալիբների իշխանության ներքո կանանց իրավունքների ճնշման, Չինաստանի վերաբերմունքի վրա՝ հիմնականում մահմեդական ույղուր բնակչության նկատմամբ և Կուբայում քաղբանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի ուղղությամբ։

Չնայած մարդու իրավունքների այս խախտումներին՝ «զեկույցում կան նաև որոշ հուսադրող միտումներ», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Բլինքենը նշել է առաջընթացը Քենիայում, Ճապոնիայում, Էստոնիայում և Սլովենիայում՝ ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների առաջխաղացման հարցում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հորդանանում գրանցված առաջընթացը: Նա նաև նշել է Մեքսիկայի առաջընթացը աշխատանքային օրենսդրության բարեփոխումների իրականացման գործում՝ ուղղված աշխատանքային պայմանների բարելավմանը։