ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բռնությունների և խոշտանգումների կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Ռոբերտ Գիլքրիստը։

Հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնը՝ հասնելու Ադրբեջանում 254 քաղբանտարկյալների ազատ արձակմանը, նա պատասխանել է, որ այդ թեման բարձրացվում է «բոլոր մակարդակներով ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մենք էական մտահոգություններ ունենք մարդու իրավունքների էական խախտումների, ներառյալ՝ խոշտանգումների և այլ ֆիզիկական բռնությունների, քաղբանտարկյալների և անկախ դատական համակարգի բացակայության վերաբերյալ հավաստի զեկույցների վերաբերյալ: Ավելին, իրավապահ մարմինները ձերբակալել են աննախադեպ թվով մարդկանց Իրանի հետ ենթադրյալ կապեր ունենալու համար: Միացյալ Նահանգները նպաստում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգմանը բոլոր մակարդակներում Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներում, ինչպես նաև ԱՄՆ կառավարության հայտարարությունների, միջազգային կազմակերպությունների հայտարարությունների և մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպումների միջոցով»,- ասել է Գիլքրիստը։

Նա նշել է, որ, օրինակ, շարունակում են հրապարակայնորեն կոչ անել արագորեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին և կալանավորվածներին, այդ թվում՝ անկախ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և կառավարության քննադատներին:

«Մենք նաև օգտագործում ենք սոցիալական հարթակը, օրինակ՝ դեպարտամենտի Without Just Cause արշավը՝ ազատ արձակելու ձերբակալված քաղբանտարկյաներին, այդ թվում՝ ադրբեջանցի անհատի, մինչև նա տարվա ընթացքում ազատ արձակվեց»,- նշել է Պետքարտուղարության պաշտոնյան։