Արբանյակային լուսանկարները վկայում են Իսրայելի հարվածի հետևանքով իրանական ռադիոտեղորոշիչ համակարգերի վնասման մասին

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Երկուշաբթի արված արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Իսրայելի ակնհայտ պատասխան հարվածը Իրանի կենտրոնական Սպահան քաղաքին եղել է ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության ռադարային համակարգը, գրում է VOA-ն։

Սա հակասում է Թեհրանի պաշտոնյաների հայտարարություններին, թե հարձակման հետևանքով վնասներ չեն եղել:

Իսրայելի հարվածը, ըստ երևույթին, շատ սահմանափակ է եղել: Այնուամենայնիվ, S-300 ռադիոտեղորոշիչ համակարգի վրա հարձակումը շատ ավելի մեծ վնաս է հասցրել, քան ապրիլի 13-ին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ Իրանի զանգվածային հարձակումն Իսրայելի վրա։

«Հարվածը ցույց տվեց իրանական հակաօդային պաշտպանություն ներթափանցելու՝ Իսրայելի կարողությունը։ Այդ հարվածի ճշգրտությունը միանգամայն ուշագրավ է եղել»,- ասել է Քարնեգի հիմնադրամի Միջուկային քաղաքականության ծրագրի աշխատակից Նիկոլ Գրաջևսկին։

Ի դեպ, շուտով լույս է տեսնելու Ռուսաստանի և Իրանի մասին Գրաջևսկիի գիրքը։

Արբանյակային լուսանկարներում, որոնք արվել են Planet Labs PBC ընկերության կողմից Թեհրանից մոտավորապես 320 կմ հարավ գտնվող Սպահանի օդանավակայանի ու երկակի նշանակության ավիաբազայի տարածքում, երևում է տարածքը, որը ծառայում է ՀՕՊ համակարգերի տեղակայման համար։