Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հիմնական մեջբերումները:

– Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանց զարգացման հեռանկարներ

Պատմականորեն մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել արաբական աշխարհի, բոլոր արաբական երկրների հետ, և այդ հարաբերությունները հիմնված են եղել մեր ժողովուրդների միջև ավանդական, պատմական բարեկամական կապերի վրա: Իհարկե, մենք չենք մոռանում, որ արաբական շատ երկրներ ընդունել են և նոր տուն դարձել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի համար: Միաժամանակ, մշակութային կապերը, հարաբերությունները եղել են նաև դրանից առաջ։ Ուստի, այս համատեքստում նաև մի փոքր տարօրինակ էր այն, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Եվ այս առումով 2023 թվականն իսկապես պատմական տարի էր. մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք։ Իսկ հիմա կայացավ իմ այցը Ռիյադ. հանդիպումներ եմ ունեցել համապատասխան պաշտոնյաների, այստեղի իմ գործընկերների հետ։ Եվ հարկ է նշել, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, փոխադարձ վստահեցնում են, որ սա միայն սկիզբն է, մենք չենք ուզում այստեղ կանգ առնել։ Կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, և կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Եվ հուսանք, որ այս այցից հետո կհայտնվի «ճանապարհային քարտեզ»՝ մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի, ինչպես նաև էկոնոմիկայի և պլանավորման, կրթության նախարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ընձեռնվող հնարավորությունները: Ես անկեղծորեն կարծում եմ, որ այստեղ չկան սահմանափակումներ. կրթություն, գիտություն, առաջադեմ տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մարդկանց միջև շփումներ, առևտրային ներդրումներ, ենթակառուցվածքներ: Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում: Եվ իհարկե, ապագան բավականին խոստումնալից է մեր համագործակցության համար։

Մեր տեսլականն այն է, որ մենք պետք է շատ սերտ համագործակցություն կառուցենք Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային, բայց նաև միջազգային հարթակներին: Նշեմ, որ երբ Սաուդյան Արաբիան հանդես եկավ «Էքսպո 2030»-ը ՍԱ-ում անցկացնելու հայտով, Հայաստանը դրան աջակցող երկրների թվում էր։ Եվ, ի դեպ, սա շատ լավ առիթ է շնորհավորելու Սաուդյան Արաբիային։

– Տարածաշրջանային հարցեր

Իսրայելապաղեստինյան հակամարտության առնչությամբ

Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Հայաստանը դեմ է քաղաքացիական անձանց թիրախավորմանը: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ մենք նույնատիպ զարգացումների միջով անցանք, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում 100.000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը, և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք իսկապես մերժում ենք քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանի կառավարությունը վերջերս Գազայից տեղահանված փախստականներին հումանիտար աջակցություն ուղարկեց: Հուսով ենք, որ դա կօգնի թեկուզ ինչ-որ առումով թեթևացնել նրանց վիճակը և տառապանքները:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման տեսլականը

Մենք իսկապես հավատում ենք, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն։ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և մենք բանակցություններում ներգրավված ենք բարեխղճորեն և կառուցողական կերպով: Թեև պետք է նշեմ, որ դեռևս կան մի քանի կարևորագույն հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից։ Առաջին խնդիրն, իհարկե, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման խնդիրն է: Մենք համոզված ենք, որ գործընթացը պետք է ընթանա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որն անվանել ենք «խաղաղության խաչմերուկ». մենք իրապես կարծում ենք, որ եթե Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապուղիներն ապաշրջափակվեն՝ ներառյալ ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհներն ու երկաթուղիները, դա շահեկան կլինի ոչ միայն տնտեսական առումով, այլև կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության էական գործոն:

ՌԴ հետ հարաբերություններ

Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

ԵՄ հետ հարաբերություններ

Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի: