Թուրք-հունական լարվածություն Էգեյան ծովում

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Էգեյան ծովում միջադեպ է տեղի ունեցել Հունաստանի առափնյա անվտանգության ուժերի և թուրք ձկնորսների միջև։ Վերջիններիս վկայությամբ՝ հունական կողմն իրենց նավի ուղղությամբ մարտական զենք է պահել և պահանջել, որ տարածքից հեռանան։ Թուրք ձկնորսների խոսքերով, իրենք ցանկանում էին Էգեյան ծովի միջազգային ջրերում ձկնորսություն անել. փոխանցում է ermenihaber-ը:

Ձկնորսներից մեկն այդ ամենը տեսանկարահանել է, ինչից հետո հունական կողմն իջեցրել է զենքերը, սակայն շարունակել է նախազգուշացումներ անել։

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է այն պահին, երբ թուրք ձկնորսները  հունական Սամոս և Էշեք (հուն. Ագաթոնիսիոն) կղզիներից գտնվում էին 6 և 4կմ հեռավորության վրա։  

Ըստ հունական կողմի՝ թուրք ձկնորսները չափազանց մոտ էին գտնվել Հունաստանին պատկանող ջրերին և կղզիներին։

Նույն թուրքական աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Էգեյան ծովում թուրք-հունական ևս մի միջադեպ է գրանցվել։ Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը ռետինե փանփուշտներով կրակ են բացել թուրքական ձկնորսական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մոտորանավակի ապակիները կոտրվել են։ Այդ միջադեպը նույնպես նկարահանվել է։
Վերջին միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: