Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Լեհաստանում երկու մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Վիլնյուսում Ալեքսեյ Նավալնիի գրասենյակի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է Մեդուզան։

«Շնորհակալ եմ Լեհաստանին կատարած հիանալի աշխատանքի համար։ Ես դա քննարկել եմ Լեհաստանի նախագահի հետ և շնորհակալություն հայտնել գերազանց համագործակցության համար»,- ասել է Նաուսեդան։

Նրա խոսքով՝ կասկածյալները գործի ավարտից կարճ ժամանակ անց կտեղափոխվեն Լիտվա։ Նա չի բացահայտել ձերբակալվածների ինքնությունը։

Ինքը՝ Վոլկովը, գրել է, որ կալանքի այլ մանրամասներ դեռևս չգիտի։

«Բայց ես կարող եմ ասել՝ տեսա, թե որքան եռանդով և համառորեն էր Լիտվայի ոստիկանությունը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել այս գործով, և ես շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքն արդյունավետ էր»,- հավելել է նա:

Լեոնիդ Վոլկովը հարձակման էր ենթարկվել մարտի 12-ի երեկոյան Վիլնյուսում՝ իր տան մոտ։ Երբ նա մեքենայով մոտեցել է տանը, նրա վրա մուրճով հարձակվել է մի տղամարդ, կոտրել մեքենայի ապակին, արցունքաբեր գազ ցողել Վոլկովի աչքերին և սկսել մուրճով հարվածել նրան։ Հարձակումից հետո Վոլկովը հոսպիտալացվել է, նրա մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք։

Ինքը՝ Վոլկովը, իր վրա կատարված հարձակումն անվանել է «գանգստերական ողջույններ Սանկտ Պետերբուրգից»։