Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

Իրանը չի պատրաստվում անմիջապես պատասխանել իր տարածքում հարձակմանը: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

«Օտարերկրյա հարձակման մասին հաստատում չի եղել։ Մենք արտաքին հարձակման չենք ենթարկվել, և քննարկումներում ավելի շատ հակված են, որ խոսքն ավելի շուտ ներթափանցման մասին է, քան հարձակման»,- անանուն աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ հակաօդային պաշտպանությունը մի քանի ժամ առաջ խոցել է երեք անօդաչու թռչող սարք՝ գործարկելով օդային տագնապի ազդանշանը:

Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Իրանական կողմը, մինչդեռ, հայտարարել է, որ Իրանի վրա արտաքին հարձակում ընդհանրապես չի եղել։ Սպիտակ տունն ու Պենտագոնն այս լուրերը չեն մեկնաբանել։

«Մենք այս պահին մեկնաբանություն չունենք»,- իր հերթին AFP-ին ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կարող է հակահարված տալ Իրանին այն բանից հետո, երբ Իրանը անցած շաբաթվա վերջին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի քաղաքների ուղղությամբ: