Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
18.04.2024 | 23:15Մեքսիկայի ափերից ոչ հեռու 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Լորետո քաղաքից 87 կմ հյուսիս-արևելք: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։