Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վախենա» այն մարդկանցից, ովքեր հիշում են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին և նրա սիրելիների հետ կիսում են «զայրույթը, ցավը, վիշտը մեր կորցրածի համար, ինչպես նաև նորմալ, ժողովրդավարական երկրում ապրելու հույսն ու ցանկությունը»։

«Ես կանեմ այն, ինչ ճիշտ է։ Ես կպայքարեմ Պուտինի դեմ։ Պուտինն իմ թշնամին է։ Նա սպանեց ամուսնուս։ Նա վախկոտ կերպով սպանեց նրան, երբ նա արդեն բանտում էր։ Սա ապացուցում է նրա վախկոտությունը»,- Time-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսական գաղութում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան։

Սա Յուլիա Նավալնայայի առաջին հարցազրույցն է ամուսնու մահից հետո։

Նավալնայան հաստատել է, որ տեղյակ է եղել Ալեքսեյ Նավալնիի փոխանակման բանակցությունների մասին, սակայն հրաժարվել է մանրամասնել՝ պատճառաբանելով այն փաստը, որ ինքը «խորասուզված չի եղել» այդ բանակցություններում։ Մյունխենի անվտանգության համաժողովում, որին նա մասնակցում էր, երբ հայտնի դարձավ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին, «հատուկ բանակցություններ» չեն վարվել նրա հնարավոր փոխանակման շուրջ, պարզաբանել է ընդդիմադրի այրին։

Մեկնաբանելով ամուսնու աշխատանքը շարունակելու իր որոշումը՝ Յուլիա Նավալնայան, որը, մի շարք դիտորդների կարծիքով, հնարավորություն ունի դառնալու արտասահմանում ՌԴ ընդդիմության նոր առաջնորդը, խոստովանել է, որ չի մտածել՝ արդյո՞ք Ալեքսեյը հավանություն կտար իր այս որոշմանը։

«Ես չեմ ուզում մտածել այդ մասին։ Մենք դա չենք քննարկել։ Ես պարզապես մտածեցի, որ չի կարելի այդպես թողնել։ Եթե նրանք կարծում են, որ կարող են սպանել Ալեքսեյին և դրանով ամեն ինչ կավարտվի, ապա սխալվում են»,- հայտարարել է նա: