Գերմանիայում երկու անձ է կալանավորվել՝ ՌԴ-ի հրահանգով ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Գերմանիայում երկու տղամարդու են կալանավորել, որոնք կասկածվում են ռուսական գաղտնի ծառայության հանձնարարությամբ դիվերսիոն գործողություն ծրագրելու մեջ։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նրանք կասկածվում են դիվերսիա նախապատրաստելու մեջ, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օբյեկտներում՝ Ուկրաինային աջակցությունը խաթարելու նպատակով: Ձերբակալություններն իրականացվել են չորեքշաբթի առավոտյան ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից Բայրոյթ քաղաքում (Բավարիա):

Ըստ Der Spiegel-ը՝ գլխավոր կասկածյալը Բավարիայից 39-ամյա Դիտեր Ս.-ն է, որին պարբերականը ռուս գերմանացի է անվանում։ Tagesshau-ն գրում է, որ նա ունի Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացիություն և գրավել է անվտանգության մարմինների ուշադրությունը, քանի որ, իբր, ուկրաինական ճակատում կռվել է Դոնեցկի ստորաբաժանումների կազմում 2014-ից 2016 թվականներին:

Դաշնային դատախազները նրան մեղադրում են նաև որպես գաղտնի ծառայության գործակալ հանդես գալու մեջ։

Քննիչները համոզված են, որ Դիտեր Ս.-ն 2023 թվականի հոկտեմբերից Գերմանիայում դիվերսիոն գործողությունների մասին մտքեր է փոխանակել ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Հաղորդվում է, որ նա համաձայնել է հրկիզումներ և պայթյուններ իրականացնել ռազմական ենթակառուցվածքներում, զենքի գործարաններում և արդյունաբերական օբյեկտներում:

Ալեքսանդր անունով մեկ այլ մեղադրյալ, ըստ հրապարակման, օգնել է նրան 2024 թվականի մարտից։

Der Spiegel-ը գրում է, որ այդ վայրերը ներառել են Բավարիայում գտնվող Գրաֆյոնվեր բազան, որտեղ ուկրաինացի զինվորականներն ուսուցում են անցնում ամերիկյան Abrams տանկեր օգտագործելու համար:

Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել կալանավորումներն և մեղադրանքները։