Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամեդ բին Աբդուրռահման Աս-Սանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները չեն ցանկանում, որ երրորդ կողմերն իրենց հակամարտություները տեղափոխեն այստեղ։ Նա հայտնել է, որ Կատարի իր գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները։

«Մենք հենց սկզբից հայտարարել էինք, որ Իսրայելի կողմից Գազայում իրականացված հանցագործությունները կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտության և զգուշացրել դրա սրման ու տարածման հավանականության մասին»,- ասել է Ֆիդանը՝ նշելով, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս բոլորին, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ պատերազմի հավանականությունն այնքան էլ հեռու չէ, այդ ռիսկը դեռ պահպանվում է։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ մինչ այս իրադարձություններն ակտիվ ջանքեր են գործադրվել լարվածությունը վերահսկելի հաղթահարելու համար, մի քանի հանդիպումներ են եղել, և այդ ջանքերը շարունակվում են։ Նա նշել է, որ զսպվածության հաղորդագրություններ են փոխանցվել բոլոր համապատասխան կողմերին։

«Առաջին հերթին՝ միջազգային իրավունքը պարտադիր է բոլորի համար։ Համաշխարհային մակարդակում խաղաղության և կայունության բանալին միջազգային իրավունքին համապատասխանությունն է: Երկրորդ՝ պարզ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության մնալու համար։ Նրանք, որոնք միանշանակ և անվերապահորեն աջակցում են Նեթանյահուին, պետք է շտապ վերանայեն իրենց դիրքորոշումը։ Երրորդ՝ և ամենակարևորը, տեղի ունեցողի հիմքում Իսրայելի բռնությունն ու հալածանքն են Գազայում: Ուզում եմ ընդգծել, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանն այս պահին զոհ չեն։ Զոհը Գազայի ժողովուրդն է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է՝ Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար։