Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարների հետ

Լուրեր

11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
Բոլորը

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորեց իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց Հայաստան: Նախարարն ընդգծեց, որ երկրի զարգացմանն առնչվող տարբեր, այդ թվում՝ նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման օրակարգի, երիտասարդության և այլ հարցերում մեր օրակարգերը համընկնում են։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի իշխանությունների քաղաքական հետաքրքրվածությունը՝ առավել ընդլայնելու Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը։ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և գագաթաժողովի կարգախոս հանդիսացող «Ապրել միասին»-ի խորհուրդը՝ նշելով, որ գագաթաժողովի անցկացումը Հայաստանում մեծ պատիվ, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է, և հայկական կողմը ամենայն լրջությամբ է մոտենում այն բարձր մակարդակով անցկացնելու հանձնառությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես երկխոսության և մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ, և հանդիսանալով կազմակերպության ակտիվ անդամ՝ հավատարիմ է ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին ու նպատակներին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Երևանյան գագաթաժողովի օրակարգի, նախատեսվող միջոցառումների և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական և սկզբունքային քայլերը՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերը: Նախարար Մնացականյանը հավելեց, որ Հայաստանը վերոնշյալ նախաձեռնություններն իրականացնում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ ժողովրդի կողմից այդ արհավիրքի հնարավոր վերապրումը։ Զրուցակիցները շեշտեցին, որ այս հարցում երկու ժողովուրդներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև դիմակայելու կարողությունը և վերապրելու վճռականությունը։ Այցի շրջանակներում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելեցին Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։

ՀՀ ԱԳՆ