Հայաստանի տնտեսությունում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում. վարչապետ

Լուրեր

21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող դրական փոփոխություններին և նշել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշները կաճեն:

Ըստ Փաշինյանի՝ այս տարվա հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9,6 տոկոս աճ, իսկ հուլիսին՝ 11,1 տոկոսանոց աճ:

«Հայաստանի տնտեսությունում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես, հունիսին մենք ունեինք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և հուսով էի, որ հետագայում ակտիվությունն ավելի կմեծանա: Հուլիսին արդեն ունենք 11.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը սա հեղափոխությունների պատմության մեջ բացառիկ երևույթ որակեց և շեշտեց.

«Անկախ իրենց բնույթից, հեղափոխություններից հետո որոշակի տնտեսական անկում է արձանագրվում, որովհետև հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, այդ երևույթը մայիսին որոշակիորեն ունեինք, ինչը անհանգստացնում էր նաև մեզ, բայց շատ լավ է և կարևոր է, որ հունիսին և հուլիսին մենք երկնիշին մոտիկ և արդեն երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ գրանցեցինք»,-ընդգծեց Փաշինյանը: