Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով․ պաշտպան

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, այս մասին ՔԿ-ի շենքի դիմաց տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանը նշեց, որ այդ հոդվածով նախատեսվում է 1-4 տարի ազատազրկում։

Նշենք, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

«Երբ դուրս են եկել, որ ուղևորվեն ձերբակալվածների պահման վայր, մեկուկես րոպե հետո ոստիկանական մեքենան կանգնել է, ուղեկցող ոստիկանները դուրս են եկել բնական կարիքները հոգալու։ Դրանից հետո դիմակավորված անձինք նրան դուրս են հանել մեքենայից, տարել են խոտերի մեջ, գլուխը հարվածել գետնին ու սկսել ձեռքերով հարվածել՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։ Ծեծողները ստիպել են կրկնել իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները, երբ հրաժարվել է, թքել են նրա վրա։ Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արել, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել,- պատմել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor.am-ին փոխանցել էր, որ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում։