ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Լուրեր

20.05.2024 | 23:30
Վերահաստատում ենք մեր խոր մտահոգությունը. Լրագրողական կազմակերպությունները՝ լրագրողների նկատմամբ ճնշումների առնչությամբ
20.05.2024 | 23:16
Հրամանատարաշտաբային զորավարժությանը խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական դրվագներ
20.05.2024 | 23:14
Կոտայքի մարզում հեղուկ գազի լցակայանի գործունեություն է դադարեցվել
20.05.2024 | 22:59
Ջրատարի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
20.05.2024 | 22:44
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վիեննայում համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին
20.05.2024 | 22:38
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
20.05.2024 | 22:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
20.05.2024 | 22:13
Հռոմի պապը բոլոր պատերազմող երկրներին խաղաղության բանակցությունների ճանապարհը գտնելու կոչ է արել
20.05.2024 | 21:59
ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը. Օսթին
20.05.2024 | 21:41
ՄԻՊ-ն ու Մոնա Լառուսը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները
20.05.2024 | 21:29
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
20.05.2024 | 21:14
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ
20.05.2024 | 21:00
Ցնցումներ են սպասվում Իրանի նախագահի մահից հետո․ ռումբը ով էլ պայթեցնի՝ ՀՀ-ն պիտի պատրաստվի․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 20:51
Փոխվարչապետն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
20.05.2024 | 20:40
Ալիևը հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են առաջացել»
Բոլորը

USAID Armenia-ից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

«Տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հաջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ։

1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը նպաստելու հանձնառությանը համահունչ, Միացյալ Նահանգները հայաստանյան գործընկերների հետ ձեռնարկել է հետևյալ քայլերը.

Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները»,- ասված է հաղորդագրությունում։