Բաքուն արձագանքել է Ադրբեջանից իր դեսպանին հետ կանչելու՝ Փարիզի որոշմանը

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագաքել է Բաքվում իր դեսպան Անն Բուայոնին հետ կանչելու՝ Փարիզի որոշմանը։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե չնայած գրեթե 25 տարի Ֆրանսիայի միջնորդի դերին՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Փարիզի ակնհայտ հակաադրբեջանական քայլերը հայտնի են բոլորին»։

«Չնայած Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների մասին ֆրանսիական կողմի մեղադրանքներին՝ մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին ընդամենը պատասխան են այս երկրի ապակառուցողական գործունեությանը։ Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին՝ մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար»,- ասել է նա։

Հաջիզադեն նշել է, թե «Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, վերջին երեքուկես տարիների ընթացքում ձեռնարկված քայլերով՝ դրանով իսկ սրելով իրավիճակը»։

«Ֆրանսիայի կողմից բազմիցս Ադրբեջանի դեմ փաստաթղթերի նախագծերի նախաձեռնումն այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և այլ հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,- ասել է Հաջիզադեն։

Նա դժգոհություն է հայտնել նաև Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերից։

«Ֆրանսիան, որը համակողմանիորեն զինում է Հայաստանին և տարածաշրջանում ռազմատենչություն է քարոզում, չի ծառայում խաղաղությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունք չի բերի, և կրկին հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հավելենք՝ Ֆրանսիան ԱԳՆ-ն հայտնել է, որ Փարիզը որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունների հետ։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն ակտիվորեն զբաղվում է հակաֆրանսիական գործունեությամբ։ Ադրբեջանը կալանավորել է Ֆրանսիայի քաղաքացու՝ մեղադրելով, իբր, լրտեսության մեջ, ինչպես նաև ֆրանսիական դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել ու վտարել երկրից։