Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին․ Ռաիսի

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի հզոր զինված ուժերին։ Mehr-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռաիսին հայտարարել է այսօր Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են և արտադրում են տարբեր տեսակի հայրենական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Ըստ Ռաիսիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանությանը, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել ԻԻՀ զինված ուժերին։

Երկրի նախագահը նաև ողջունել է երկրի զինված ուժերի միասնությունը՝ դժվարին պահերին ժողովրդի կողքին կանգնելու համար։

Անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի ռազմական հարձակմանը՝ Ռայիսին նախ այն «հակասիոնիստական գործողություն» է որակել, ապա շեշտել, որ «այն սիոնիստներին պատժելու ճշգրիտ գործողություն էր»։

Իրանի նախագահը, միաժամանակ, Իսրայելի վրա հարձակումը սահմանափակ գործողություն է անվանել՝ նշելով, որ «եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, ապա այդ ռեժիմից ոչինչ չի մնա»։