«Հայաստանում դեռ կեղտոտ շատ փող կա, որը դառնալու է հակահեղափոխության դագանակը, և չբացահայտված զենք, որը կարող է կրակել»․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Factor.am-ի հետ զրույցում փարիսեցիություն է որակում ՀՀԿ-ականների և ՀՅԴ-ականների գնահատականները և անհանգստությունը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի առթիվ, քանի որ, ըստ նրա, խոսքի ազատության ոտնահարման, մտքի տեռորի, դատավորներին սպառնալու մասին խոսում են ուժեր, որոնք իրենց իշխանության ժամանակ ոտնակոխ են արել այդ արժեքները ու չեն պահել դրանք։

«Էստեղ սկսվում է փարիսեցիության հաղթարշավ, և, բնական է, որ, եթե անգամ նրանք արտաբերում են տեքստ, որն իրականությանը մոտ է, էդ տեքսը սկսում է հեռանալ իրականությունից ու դառնում է ամենամեծ սուտը»,-ասաց քաղաքագետը։

Սակայն, ըստ նրա, հակահեղափոխությունը թաղված է ոչ թե ՀՀԿ-ականների ելույթներում, այլ, բոլորովին այլ տեղ։

«Հայաստանում կա մեծ քանակությամբ կեղտոտ փող, և դրա համար եմ ես պահանջում, որ էդ փողերը բացահայտվեն, դուրս գան ջրի երես, որովհետև վաղը մյուս օրը դրանք դառնալու են հակահեղափոխության ֆինասական դագանակը։ Եվ Հայաստանում կա մեծ քանակությամբ չբացահայտված զենք»,-նշեց քաղաքագետը՝հավելելով, որ այդ զենքի բացահայտումը ինքը չի տեսնում։

«Ինչքան բան դեռ կարող է կրակել, և ինչքան լրատվամիջոց կարող է աշխատել ֆինանսավորված և դեռ ինչքան ռուսական պաշտոնյա կարող է գնվել։

Հայաստանի սահմաններից դուրս կա անկախատեսելի մի պետություն, որը Ռուսաստանն է, որը ամեն վայրկյան կարող է աշխատել հենց հակահեղափոխության օգտին։ Իսկ մեր նախկին իշխանությունները ամեն ինչ կարող են խոստանալ Ռուսաստանին՝ իրենց իշխանությունը հետ բերելու համար»,-ասաց քաղաքագետը։  

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն քաղաքականության մեջ է և նա է հակահեղափոխության լիդերը։

«Նա չի տատանվելու բոլոր իր գործողությունների, նրա շուրջ հավաքվում են մարդիկ, որոնք հեղափոխությունից կրել են կորուստներ և դեռ կրելու են, բանտում հայտնվելու վտանգի առաջ են։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն, որովհետև նահանջի ճանապարհ չունի»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Մանրամասները դիտեք Անուշ Սեդրակյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան