Ֆրանսիան պաշտոնապես «օլիմպիական զինադադար» չի առաջարկել. Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆրանսիան Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ հակամարտությունների հրադադարի մասին պաշտոնական առաջարկներ չի արել։

«Գիտեք՝ նախագահին բազմիցս տրվել են նմանատիպ հարցեր։ Ե՛վ նախագահը, և՛ մեր զինվորականներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը, որպես կանոն, օգտագործում է նման գաղափարներ և նախաձեռնություններ՝ փորձելով վերախմբավորվել, վերազինվել և այլն։ Սա, իհարկե, էապես բարդացնում է նման նախաձեռնությունների քննարկման գործընթացը։ Եվ մինչ օրս ոչ ոք պաշտոնական քայլեր չի ձեռնարկել այս առումով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

«Օլիմպիական զինադադարի» շրջանակում զինված հակամարտությունների կանգնեցումը հին ժամանակներից եկած ավանդույթ է, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել էր, կփորձի հասնել դրան, երբ Փարիզը հյուրընկալի ամառային խաղերը հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան «ամեն ինչ կանի» Ուկրաինայի, Գազայի հատվածի և Սուդանի հակամարտություններում զինադադարի հասնելու համար։