Սի Ցզինպինը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսի անցկացմանը, սակայն միայն Ռուսաստանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել «ուկրաինական ճգնաժամի» վերաբերյալ և հայտարարել, որ Չինաստանը և Գերմանիան պարտավորվում են հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, դեմ են միջուկային զենքի կիրառմանը կամ խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումներին, ինչպես նաև պնդում են պատշաճ կերպով լուծել միջազգային պարենային անվտանգության և միջազգային մարդասիրական իրավունքի հարգման խնդիրները։

Ըստ հաղորդագրության՝ Սի Ցզինպինը նշել է ստեղծված իրավիճակում հայտնված բոլոր կողմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ խաղաղությունը վերականգնելու համար։

«Չինաստանն «ուկրաինական ճգնաժամի» կողմ կամ մասնակից չէ, բայց յուրովի նպաստում է խաղաղ բանակցություններին։ Չինաստանը խրախուսում և աջակցում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստելու բոլոր ջանքերը»,- ասել է նա։

Դրա համար, ՉԺՀ-ի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է «հրաժարվել եսասիրական օգուտներից, խուսափել հետագա սրացումներից և նվազեցնել բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»։