ԱՄՆ-ն աջակցում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ Իսրայելի վրա հարձակումից հետո

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ՝ խոստանալով, որ Վաշինգտոնը «չի վարանի տնտեսական պատիժ սահմանել»՝ ի պատասխան Իսրայելի վրա աննախադեպ հարձակման, գրում է Axios-ը։

Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ռազմական զսպվածություն ցուցաբերել: Սակայն տնտեսական ոլորտում վարչակազմը պատրաստակամություն է ցուցաբերում հակահարված տալ Իրանին։ Սա ուղերձ է Իսրայելին, որ Թեհրանին վնասելու մեկից ավելի ճանապարհ կա։

Նշվում է, որ Յելենը ճնշում կգործադրի այլ երկրների ֆինանսների նախարարների վրա, որոնք այս շաբաթ կայցելեն ԱՄՆ՝ ԱՄՀ ամենամյա գարնանային հանդիպումներին:

«Նախարարությունը չի վարանի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ օգտագործելու մեր պատժամիջոցային ներուժը և շարունակելու խափանել իրանական ռեժիմի չարամիտ և ապակայունացնող գործունեությունը։ Իրանի և նրա պրոքսիների հարձակումն ընդգծում է գանձապետարանի աշխատանքի կարևորությունը՝ օգտագործելու մեր տնտեսական գործիքները Իրանի չարամիտ գործունեությանը հակազդելու համար»,- այս մասին ասվում է Յելենի՝ մամուլի ասուլիսի բացման համար նախատեսված ելույթի տեքստում, որը հայտնվել է Axios-ի տրամադրության տակ։

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել է, որ «Մեծ յոթնյակը» ևս դիտարկում է պատժամիջոցների հարցը՝ նպատակ ունենալով Իրանին մեկուսացնել միջազգային մակարդակում և մեծացնել տնտեսական ճնշումը ռեժիմի վրա։