Իսրայելը մտադիր է «ցավալի ազդանշան» ուղարկել Իրանին՝ հարձակմանն ի պատասխան. FT

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իսրայելը չի ցանկանում բավարարվել մակերեսային հարվածներով՝ ի պատասխան Իրանի կողմից վերջին զանգվածային հարձակման: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային։

«Մտադրությունը Իրանին ցավալի ուղերձ հղելն է։ Սա մակերեսային բան չի կարող լինել»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Աղբյուրը նաև հավելել է, որ հրեական պետության պատասխանը պետք է մոտենա Թեհրանի հարձակման մասշտաբներին։

Նշվում է, որ Իսրայելի ռազմական կաբինետն ապրիլի 16-ին կհանդիպի երրորդ անընդմեջ նիստի համար, որի ընթացքում կքննարկվի Իրանի գործողություններին հնարավոր ռազմական պատասխանը։

Ապրիլի 13-ի երեկոյան Իրանն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների», այդ թվում՝ Իսրայելին վերագրվող Դամասկոսում Իրանի հյուպատոսությանի վրա հարձակման: Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի վրա հարձակումների թիրախ են դարձել ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ նրանք որսացել են հրեական պետության ուղղությամբ թռչող իրանական մոտ 350 արկերի 99%-ը, իսկ Նևաթիմ ավիաբազային հասցվել է փոքր վնաս։