Կրեմլը՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման բանակցությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Կրեմլը չի ​​մեկնաբանում Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման համար Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների մասին պնդումները։

«Ես ոչինչ չունեմ ասելու այդ թեմայի վերաբերյալ։ Իսկապես, մենք մեր թուրք գործընկերների հետ ունենք օրակարգի շատ տարբեր հարցեր, քննարկում ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Սև ծովի հետ կապված։ Սակայն կոնկրետ այդ հաղորդումների հետ կապված ասելու ոչինչ չունեմ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով չորս աղբյուրների, հայտնել էր, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան երկու ամիս շարունակ բանակցություններ են վարել Սև ծովում անվտանգ նավագնացության վերաբերյալ գործարքի շուրջ և մոտ են եղել փաստաթղթի շուրջ համաձայնության գալուն, սակայն վերջին պահին Ուկրաինան անսպասելիորեն դուրս է եկել համաձայնությունից և գործարքը խափանվել է։