Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է Արցախից հեռացնել ռուս խաղաղապահներին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմության կողմից ապրիլի 21-ին անցկացվելիք հանրահավաքում հնչեցվելու է նաև Արցախից ռուս խաղաղապաների հեռացման պահանջ։ Ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին VOA-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ ընդդիմության հիմնական պահանջներից է լինելու նաև Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի հեռացումը։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Ղարաբաղից հայերի հեռանալուց (էթնիկ զտումից ) հետո ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում կորցնում է իմաստը։

«Կառավարությունը պետք է հստակ բացատրություններ տա։ Սկզբում հորինել էին, որ ռուս զինվորականները հսկում են հայերից առգրավված զենքերը։ Ադրբեջանը, իբր, ի վիճակի չէ այդ զինատեսակները պահեստավորել։ Հիմա այն թեզն են տարածում, թե «խաղաղապահները» զբաղվելու են տարածքների ականազերծմամբ։ Դա պետք է արվի մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Խաղաղապահության համար ժամանած զորախումբն այլ գործառույթներ ունի։ Սա պարզապես պատրվակ է ռուսական ռազմական ներկայությունը պահպանելու համար։ Հանրահավաքում մենք իշխանություններից բացատրություն ենք պահանջելու, թե ինչու են դեռևս ռուսական զորքեր պահում երկրում։ Սա երկրի անվտանգության խնդիրն է»,- ասել է Ջամիլ Հասանլին։

Նա նշել է, որ հանրահավաք անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները հինգ տարի թույլ չեն տալիս քաղաքացիներին օգտվել հավաքների ազատության իրավունքից։ Հասանլիի խոսքով՝ խորհուրդը մտադիր է ուշադրություն հրավիրել քաղբանտարկյալների խնդրի վրա, որոնց թիվը երկրում հասել է 289-ի։ Լինելու է նաև ընտրական բարեփոխումների պահանջ։ Հասանլիի կարծիքով՝ 2024 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունները կրկին կեղծվել են և ցույց տվել ազատ ընտրությունների պահանջների արդիականությունը։

Ընդդիմությունը մտադիր է նաև պահանջել վճարել «երեխայի նպաստ», որը տրամադրվում է տարածաշրջանի բոլոր երկրներում։ Նա ասել է, որ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտով Ադրբեջանը տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում։

Հարցին՝ ի՞նչ գործողություններ են արվելու, եթե իշխանությունները հանրահավաքը թույլ չտան, Հասանլին նշել է, որ Բաքվի գործադիր իշխանության պատասխանից հետո կքննարկեն հարցն ու համապատասխան որոշում կկայացնեն։

Նշենք, որ հանրահավաքի անցկացման կազմկոմիտեն նախօրեին Բաքվի գործադիր իշխանությանն էր ուղարկել ակցիայի անցկացման ծանուցումը։ Ակնկալվում է, որ հանրահավաքը կանցկացվի ապրիլի 21-ին ժամը 15։00-17։00-ն երեք վայրերից մեկում՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։

Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել էր, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ներգրավվելու են ականազերծման աշխատանքնում։ Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։

 

Էմմա Չոբանյան