ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. վերջինս կալանավորվել է

Լուրեր

17.05.2024 | 17:51
Սլովակիայի վարչապետն այլևս վիրահատության չի ենթարկվի
17.05.2024 | 17:43
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի զբոսաշրջության նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
17.05.2024 | 17:37
Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները
17.05.2024 | 17:34
ՔՊ-ն օրակարգ չունի հանդիպելու, առաջարկ չի արվել. Խանդանյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 17:28
Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը
17.05.2024 | 17:23
Բելառուսը պատրաստվում է Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել
17.05.2024 | 17:18
Քաղաքացիական ընդհարումների վտանգ կա․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 17:09
Բելառուսում ակտիվիստ Կրավցովը հեռակա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
17.05.2024 | 17:00
Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 16:57
Հանդուրժող պիտի լինի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 16:50
Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
17.05.2024 | 16:44
Այս ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք է արձանագրվել․ ԽԱՊԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 16:38
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ ԱԳՆ
17.05.2024 | 16:37
Ցուցակը թող հրապարակի՝ ում հետ է ուզում հանդիպել. Արսենյանը՝ Սրբազանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 16:25
Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին դիմել է գլխավոր դատախազին՝ 8 տարի առաջ իր դեմ հարուցված քրեական գործը դադարեցնելու պահանջով
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: