ՌԴ-ի նոր հարձակումը կարող է «սպառնալից հաջողության» հասնել՝ առանց Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության. ISW

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի պաշտոնյաները շարունակում են զգուշացնել, որ ԱՄՆ-ի աջակցությունն անվտանգության ապահովման համար կենսական նշանակություն ունի ուկրաինական զորքերի կարողության համար՝ պաշտպանվելու ՌԴ-ի ներկա ու ապագա հարձակումներից, որոնք սպասվում են գարնան վերջին և ամռանը, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտն ամենօրյա զեկույցում:

Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովն ասել է, որ ուկրաինական զորքերը պատրաստվում են հետ մղել ռուսական ապագա խոշոր հարձակումը, որը սպասվում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, սակայն նշել է, որ դա «աղետալիորեն դժվար» կլինի առանց արևմտյան ռազմական ուժերի օգնության։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ապրիլի 14-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը «լարված է», և որ ռուսական ուժերը կենտրոնացնում են իրենց ուժերը Բախմուտից արևմուտք՝ Չասով Յարի ուղղությամբ։

Արևելյան Ուկրաինայում նոր ուժեղացված ռուսական հարձակողական գործողություններին հակազդելու՝ ուկրաինական ուժերի կարողությունը նվազել է նյութական սղության պատճառով և, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կշարունակի նվազել, եթե շարունակվեն ԱՄՆ անվտանգության օգնության հետաձգումները, նշում են զեկույցի հեղինակները:

ISW-ն գնահատում է, որ ռուսական ուժերը ներկայում օգտագործում են նյութական պակասն Ուկրաինայում, որն առաջացել է ԱՄՆ աջակցության բացակայության պատճառով՝ փոքր մարտավարական օգուտներ ձեռք բերելու համար, սակայն ռուսական ապագա գործողությունները կարող են հասնել ավելի զգալի և սպառնալից ձեռքբերումների, հատկապես՝ Բախմուտի արևմուտքում, եթե ԱՄՆ-ը շարունակի հետաձգել Ուկրաինայի օգնության հաստատումը: