ԱՄՆ-ն ու դաշնակիցներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի վրա հարձակվող անօդաչուների ոչնչացմանը․ Քիրբի

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն ուղղակիորեն չեն մասնակցի ռուսական կողմից Ուկրաինայի վրա հարձակվող անօդաչուների ոչնչացմանը։ Սա է հետևում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը;

Լրագրողներից մեկը Քիրբիին հարց է ուղղել՝ «եթե ԱՄՆ-ը և դաշնակիցները կարող են օգնել խոցել իրանական անօդաչու թռչող սարքերն Իսրայելի երկնքում, ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ուկրաինայի երկնքում», ինչին ի պատասխան՝ Քիրբին ասել է, որ խոսքը տարբեր հակամարտությունների մասին է։

«Տարբեր հակամարտություններ, տարբեր օդային տարածք, տարբեր սպառնալիքների պատկեր, իսկ նախագահը (Ջո Բայդենը) Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից հասկացրել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել այս հակամարտությանը կոմբատանտի դերում»,- ասել է Քիրբին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել էր Իսրայելի պաշտպանության արդյունավետությունը միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ։

«Եվրոպական երկինքը վաղուց արդեն կարող էր ստանալ նման մակարդակի պաշտպանություն, եթե Ուկրաինան ստանար այնպիսի լիարժեք աջակցություն իր գործընկերներից ԱԹՍ-ները ու հրթիռները որսալու համար։ Ահաբեկչությանը պետք է հաղթել ամբողջությամբ ու ամենուր, և ոչ թե ավելի շատ մեկ վայրում և ավելի քիչ՝ մյուս։ Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է միասնությունը իսկապես կարող է գործել հարյուր տոկոսով, և ինչպես «Շահեդ»-ների և հրթիռների գրեթե հարյուր տոկոսը կարող են որսալ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- նշել էր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում: