ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքն Իրանում

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպության փորձագետներն այս շաբաթ կարճ ժամանակով դադարեցրել են իրանական միջուկային օբյեկտների ստուգումները Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին, գրում է VOA-ն:

«Կարող եմ ասել, որ Իրանի կառավարությունը երեկ տեղեկացրել է մեր տեսուչներին, որ բոլոր միջուկային օբյեկտները, որոնք մենք ամեն օր ստուգում ենք, փակ կլինեն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ում լրագրողների հետ զրույցում։

Նա հայտնել է, որ հաստատությունները պետք է վերաբացվեին ստուգումների համար երկուշաբթի օրը, բայց ՄԱԳԱՏԷ-ն որոշել է սպասել ևս մեկ օր, որպեսզի համոզվի, որ իրավիճակը «լիովին հանգիստ է»:

Շաբաթ լույս կիրակի գիշերը Իրանը հարձակվել էր Իսրայելի վրա ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով։

Մինչ Իսրայելը քննարկում է հակահարձակման նպատակահարմարությունը, որոշ վերլուծաբաններ հարց են բարձրացնում ՝ արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: