Ոստիկանությունը ձերբակալել է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին

Լուրեր

20.05.2024 | 23:30
Վերահաստատում ենք մեր խոր մտահոգությունը. Լրագրողական կազմակերպությունները՝ լրագրողների նկատմամբ ճնշումների առնչությամբ
20.05.2024 | 23:16
Հրամանատարաշտաբային զորավարժությանը խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական դրվագներ
20.05.2024 | 23:14
Կոտայքի մարզում հեղուկ գազի լցակայանի գործունեություն է դադարեցվել
20.05.2024 | 22:59
Ջրատարի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
20.05.2024 | 22:44
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վիեննայում համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին
20.05.2024 | 22:38
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
20.05.2024 | 22:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
20.05.2024 | 22:13
Հռոմի պապը բոլոր պատերազմող երկրներին խաղաղության բանակցությունների ճանապարհը գտնելու կոչ է արել
20.05.2024 | 21:59
ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը. Օսթին
20.05.2024 | 21:41
ՄԻՊ-ն ու Մոնա Լառուսը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները
20.05.2024 | 21:29
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
20.05.2024 | 21:14
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ
20.05.2024 | 21:00
Ցնցումներ են սպասվում Իրանի նախագահի մահից հետո․ ռումբը ով էլ պայթեցնի՝ ՀՀ-ն պիտի պատրաստվի․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 20:51
Փոխվարչապետն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
20.05.2024 | 20:40
Ալիևը հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են առաջացել»
Բոլորը

Ոստիկանությունը խուլիգանության կասկածանքով ձերբակալել է հանրային տրանսպորտում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն, այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել մի երիտասադի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դո՞ւք, սա նիկոլական վիժվածք է»:

Factor.am-ի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը պնդել էր՝ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել։

Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր հետ կապված միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Միջադեպին անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նա տելագրամյան իր ալիքում գրել է․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել