Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի մասնակցության

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ստրաստբուրգում ապրիլի 15-ից մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ չի մասնակցի Ադրբեջանի պատվիրակությունը։

Ձմեռային նստաշրջանի ընթացքում հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։

Քննարկումները տևելու են մինչև ապրիլի 19-ը։ Կարևոր իրադարձությունը լինելու է Կոսովոյի կողմից Եվրախորհրդին անդամակցելու դիմումի հարցով քննարկումը և նախագծի քվեարկությունը։ Նաև քննարկում է լինելու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան, Վլադիմիր Կարա-Մուրզայի կալանավորման վերաբերյալ։

Վեհաժողովը նաև քննարկելու է Ուկրաինայի վերակառուցմանն աջակցություը, ներառյալ՝ այդ նպատակով ռուսական սառեցված պետական ակտիվներն օգտագործելու առաջարկը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի մասնակցությամբ։ Իսրայելի և Գազայում հումանիտար վատթար իրավիճակի թեման ևս կլինի քննարկումների առանցքում։

Նշենք, որ այս ընթացքում Բաքուն լոբբիստական աշխատանքներ էր տանում ու մի շարք երկրների միջոցով փորձում ազդել գործընթացի վրա։ Մասնավորապես, Թուրքիան, Սերբիան, Հունգարիան, Վրաստանը, Մոլդովան նամակներ էին հղել ԵԽԽՎ նախագահին սահմանափակումները վերացնելու համար։ Չի բացառվում, որ այս ու այլ երկրներ հանդես գան Ադրբեջանին ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։

Էմմա Չոբանյան