Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմությունը քննարկումներից հետո որոշել է ապրիլի 21-ին հանրահավաք անցկացնել։ Ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հանրահավաքը նշանակել է ապրիլի 21-ին։

Ակցիան իրականացվում է քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, ԼՂ-ից  ռուս զինվորականների դուրսբերման, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանրահավաքի անցկացման կազմկոմիտեն այսօր Բաքվի գործադիր իշխանությանն է ուղարկել ակցիայի անցկացման ծանուցումը։

Ակնկալվում է, որ հանրահավաքը կանցկացվի ապրիլի 21-ին ժամը 15.00-17.00 երեք վայրերից մեկում՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, մետրոյի «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։

Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև կորոնավիրուսի  համավարակի սկսվելուց հետո հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն օրերս է հայտարարություն տարածել երկրում իշխանությունների կողմից իրականացվող  բռնաճնշումների վերաբերյալ։ Ընդդիմադիր կուսակցությունը միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին կոչ էր ուղղել առաջնահերթ ուշադրություն դարձնել քաղբանտարկյալների ազատությանը և Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրականացմանը երկրի կառավարության հետ շփումներում և պատժամիջոցներ սահմանել նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի  նկատմամբ։

Էմմա Չոբանյան