Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի դատախազներ Զարին Իքբալը և Անն Փինգսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, այլք:

Գլխավոր դատախազը ողջունել է ԱՄՆ գործընկերներին, կարևորել ՀՀ գլխավոր դատախազության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը:

Աննա Վարդապետյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել օրեր անց՝ ապրիլի 26-27-ին, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում կայանալիք՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի մանրամասները, որին մասնակցելու են եվրոպական երկրների 9 պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների՝ Եվրաջասթի և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄՆ գործընկերների հետ իրավական փոխօգնության խորացմանը, ընդգծվել, որ նման քննարկումները նպաստում են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: