Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը հրկիզել են՝ արդեն 6-րդ անգամ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Հունվարից Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատունը դարձել է հրկիզողների թիրախ։ Ընդհանուր առմամբ, վեց միջադեպի հետևանքով այրվել է 19 ծառ: Ըստ Fox 26 News-ի՝ ուրբաթ գիշերը հայկական գերեզմանատունը կրկին թիրախ է դարձել, գերեզմանատան մուտքի երկայնքով այրվել են ութ ծառեր:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ինչպես նաև Ֆրեզնոյի ոստիկանությունը, սակայն ձերբակալվածներ չկան:

«Սա վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, անձնակազմի և անձամբ ինձ համար: Սա միակ հայկական գերեզմանոցն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս։ Մեր առաքելությունն է՝ կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Անհնար է գերագնահատել, թե որքան տխուր է սա մեզ համար»,- ասել է հայկական գերեզմանատան գործադիր տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը:

Հրդեհը բռնկվել է 1885 թվականից գործող գերեզմանատան ամենահին հատվածում։ Լրատվամիջոցը նշում է, որ դեպքը մտահոգիչ է ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին, և դա կարող է լինել ատելության հանցագործություն:

Նշենք, որ այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը։