Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը Իրանի՝ Իսրայելի վրա պատասխան հարձակումից հետո։

Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Գազայի պատերազմը իսրայելա-իրանական հակամարտության հիմքում է, և որ անհրաժեշտ է զինադադար, հակառակ դեպքում ճգնաժամը կշարունակի սրվել։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան անհանգստացած է տարածաշրջանում ճգնաժամի էսկալացիայի և տարածման հնարավորությամբ։ Ֆիդանն ասել է, թե Գազայի ճգնաժամի հենց սկզբից Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կա տարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգ։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հայտարարել և ապահովել մարդասիրական օգնության անխափան առաքումը Գազա, հակառակ դեպքում ճգնաժամի մասշտաբները կշարունակեն աճել։

Ֆիդանը նաև հայտարարել է, որ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ճիշտ ազդակներ ուղարկեն՝ կանխելու լարվածության աճը։