Իրանը ավելի քան 200 ԱԹՍ ու հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ ԱՄՆ-ն օգնել է ոչնչացնել գրեթե բոլորը

Լուրեր

18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
18.05.2024 | 15:40
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
18.05.2024 | 15:25
2800 ԱՄՆ դոլարով հրազեններ էր գնել․ ոստիկանության բացահայտումը
18.05.2024 | 15:10
Ֆիշինգը՝ ձեր հարազատի ձայնային հաղորդագրությամբ․ թիրախում են նաև զինծառայողների հարազատները
18.05.2024 | 14:51
Քաղաքական ուժերը ցանկանում են՝ ես լինեմ վարչապետի թեկնածու, որոշում դեռ չկա. Տավուշի թեմի առաջնորդ
18.05.2024 | 14:41
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա զոհ և տուժած
18.05.2024 | 14:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
18.05.2024 | 14:05
Նավթի գներն աճել են
18.05.2024 | 13:49
Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Իրանը ավելի քան 200 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ ու բալիստիկ հրթիռներ է արձակել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, կոնտր-ծովակալ Դանիել Հագարին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ Իսրայելի և տարածաշրջանում նրա դաշնակիցների պաշտպանական համակարգերը որսացել են հրթիռների և անօդաչուների ճնշող մեծամասնությունը։ Դրանցից տասնյակները, ըստ Հագարիի, ոչնչացվել են Իսրայելի տարածքից դուրս։
Հագարիի խոսքով՝ իրանական մի քանի հրթիռների անկման հետևանքով փոքր վնաս է հասցվել իսրայելական մեկ ռազմական օբյեկտի։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր ԱԹՍ-ներն ու հրթիռները։
Բայդենը հայտնել է, որ այս նպատակով անցած շաբաթվա ընթացքում տաարածաշրջան է ուղարկել հակահրթիռային պաշտպանության համակարգերով համալրված ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու նավերը։

«Շնորհիվ այդ տեղակայման ու մեր զինծառայողների արհեստավարժության մենք կարողացանք օգնել Իսրայելին խոցել գրեթե բոլոր մոտեցող ԱԹՍ-ներն ու հրթիռները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ այդ գրոհները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, զոհվել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով, որը Թեհրանի պնդմամբ իրականացվել է Իսրայելի կողմից։

Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին է պատասխանատու համարում հարձակման համար: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարվածը «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է»,- ասել է Աբդոլլահիանը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չի մեկնաբանում այս հայտարարությունները: