Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Հայկ Հեքեքյանն է, երկրորդում՝ Էդուարդ Դայանը, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լյանա Ուլիխանյանը։

Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրաշալի երեկոյի և կատարումների համար: «Առավոտյան ներկա էի համադպրոցական գիտության փառատոնին, որտեղ մեր երեխաների գիտական մտքի և նորարար գաղափարներին ծանոթանալու հնարավորություն ունեի։ Երեկոյան արդեն պատանի երաժիշտների հրաշալի կատարումներն էի ունկնդրում՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ ունենք տաղանդավոր սերունդ: Պետության գլխավոր անելիքը տաղանդների զարգացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր ստեղծելն է: Նպատակադրել ենք ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որը տաղանդավոր երեխաների և երիտասարդների խրախուսման համար աջակցության նոր հարթակ է լինելու: Համոզված եմ՝ դեռ բազում առիթներ ենք ունենալու մեր հրաշալի կատարողներին լսելու ամենամեծ բեմերից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը դասական երաժշտության միջազգային մրցույթին մասնակցության համար` ընդգծելով նման նախաձեռնություններին պետական խրախուսանքի և ուշադրության կարևորությունը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին, իսկ Հայկ Հեքեքյանին՝ հաղթական վերադարձ։

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում: Մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։