Մոսկվայում պայթել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի ավտոմեքենան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենա է պայթել, վարորդը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Toyota Land Cruiser Prado մակնիշի մեքենան պատկանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Վասիլի Պրոզորովին։ Աղբյուրի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ տղամարդը գործի է դրել մեքենան։ Նա ոտքի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել, գրում է «112» Telegram ալիքը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մոսկվայի Կորովինսկոյե խճուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով ավտոմեքենա է վնասվել, իսկ տերը՝ վիրավորվել»։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է գործ հարուցվել, չի պարզաբանվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վասիլի Պրոզորովն Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից է։ Նա ճանաչում է ձեռք բերել 2019 թվականի մարտին այն բանից հետո, երբ Ռուսաստանում հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց, որ 2014 թվականից մինչև 2018-ի իր հրաժարականը համագործակցել է Ռուսաստանի հետ «գաղափարական նկատառումներով»։

Դրանից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր. «Խմելով սպայի պատվի համար՝ Պրոզորովը որոշեց առևտուր անել իր խղճի և զինվորական երդման հետ՝ գտնելով «արժանի» գնորդներ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ից։ Այնուամենայնիվ, այս հրեշը պետք է հիշի Հուդայի ճակատագիրը: Դա ուղղակի ժամանակի հարց է»: