Ռուսաստանից Նիգեր են մեկնել ռազմական հրահանգիչներ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանից ժամանած ռազմական հրահանգիչները սկսել են մարզել Նիգերի բանակը։ Ռազմական տեխնիկայով ինքնաթիռի բեռնաթափման կադրերը ցուցադրել է Նիգերի պետական RTN հեռուստաալիքը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք այստեղ ենք՝ մարզելու Նիգերի բանակը և ընդլայնելու Ռուսաստանի և Նիգերի միջև ռազմական համագործակցությունը»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է զինվորական համազգեստով տղամարդը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռուսաստանը համաձայնել է նաև Նիգերում հակաօդային պաշտպանության համակարգ տեղադրել։

Նիգերն աշխարհի ամենաաղքատ պետություններից է։ 2023 թվականին երկրում իշխանությունը զավթել է ռազմական խունտան։ Մինչ հեղաշրջումը, որի հետ կապի մեջ կասկածվում է Մոսկվան, Նիգերն արևմտյան պետությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան, ամենակարևոր գործընկերներից մեկն էր Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում զինյալ իսլամիստների դեմ պայքարում: Երկար տարիներ Նիգերն ահաբեկում են տարբեր խմբավորումներ, որոնք կապված են Իսլամական պետության և Ալ-Քաիդայի հետ:

2023 թվականի հունվարին Նիգերը Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ միասին դուրս է եկել ECOWAS տարածաշրջանային դաշինքից՝ Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական Համայնքից, որի հիմնական նպատակն էր ապահովել Արևմտյան Աֆրիկայում տարածաշրջանային անվտանգությունը: