ԱՄՆ-ը Թուրքիային և այլ գործընկերների կոչ է արել հորդորել Իրանին՝ չգնալ էսկալացիայի

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ է արել համոզել Իրանին՝ զերծ մնալ Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրելուց: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միայն Թուրքիան չէ, մի շարք երկրներ են։ Իրանի հետ հարաբերություններ ունեն նաև այլ երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Չինաստանը: Մենք այլ դիվանագիտական ներգրավվածություններ են ունեցել Եվրոպայում և աշխարհում այլ երկրների հետ, քանի որ ցանկանում ենք միասնական ուղերձ հղել։ Ինչ վերաբերում է բուն կոչին, ապա հեռախոսազանգերի հիմնական նպատակն Իսրայելի դեմ Իրանի սպառնալիքների քննարկումն էր: Քննարկվել են նաև այլ հարցեր»,- ասել է Միլլերը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ կողմերը քննարկել են Գազայում հումանիտար ճգնաժամն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Նրանց թվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։ Իրանը հայտարարել էր, որ Իսրայելին է պատասխանատու համարում հարվածի համար և միջադեպն անվանել «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում»: