Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը չի հանգեցնի հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտությանը. Սպիտակ տուն

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

Միացյալ Նահանգները կանխատեսում է, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին, սակայն հարձակումն այնքան լայնամասշտաբ չի լինի, որպեսզի Վաշինգտոնը միջամտի հակամարտությանը։ Այս մասին հայտնում է VOA-ն՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում Մերձավոր Արևելքում հակամարտության տարածում, ինչպես նաև վստահեցրել Թեհրանին, որ կապ չունի Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա ավիահարվածի հետ, որի հետևանքով զոհվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

ԱՄՆ վարչակազմը նաև Իրանին նախազգուշացրել է՝ զերծ մնալ այս գրոհը որպես տարածաշրջանում հետագա էսկալացիայի առիթ օգտագործելուց։

Դամասկոսում Իրանի դեսպանատանը, հավանաբար, հարվածել է Իսրայելական ռազմական ինքնաթիռը։ Հարձակման հետևանքով զոհվել են բարձրաստիճան իրանցի գեներալ ու ևս վեց իրանցի զինվորականներ, ինչը սրել է լարվածությունը տարածաշրջանում: Իրանը խոստացել է վրեժ լուծել Իսրայելից հարձակման համար:

Իսրայելը որևէ կերպ չի մեկնաբանել Դամասկոսում իրականացված հարձակումը։