ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանից, ՌԴ-ից և ԱՄԷ-ից ընկերությունների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

ԱՄՆ Առևտրի նախարարությունն արտահանման սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից երեք, Չինաստանից վեց և Արաբական Միացյալ Էմիրություններից երկու ընկերությունների նկատմամբ։ Ընկերությունների ցանկը հրապարակվել է գերատեսչության կայքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Որոշման պատճառն այդ ընկերությունների մասնակցությունն է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների ձեռքբերման հարցում, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչպես նաև Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների կողմից՝ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներում:

«Նման գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին»,- ասվում է նախարարության որոշման մեջ։

«Օդատիեզերական բաղադրիչների գնման ցանց ստեղծելու», այդ թվում՝ անօդաչու սարքերի արտադրության համար սև ցուցակում հայտնվել են Aerosila, Delta-Aero և UEC-Star ռուսական ընկերությունները։

Ըստ ամերիկյան գերատեսչության՝ «Շահեդ» օդաչու սարքերի բաղադրիչների գնմանը մասնակցել է նաև Shenzhen Jiasibo Technology չինական ձեռնարկությունը, որը նույնպես սահմանափակումների է ենթարկվել։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև չինական մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ իշխանությունների, «զբաղված են Չինաստանի ռազմական արդիականացման ծրագրերի համար արհեստական ​​բանականության չիպերի մատակարարմամբ»։ Ի պատասխան՝ Պեկինը խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել չինական ընկերությունների շահերը պաշտպանելու համար։

ԱՄԷ-ից երկու ընկերություններ էլ սահմանափակումների են ենթարկվել ԱՄՆ-ից Իրան ապրանքների արտահանման համար՝ շրջանցելով Թեհրանի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցները։