ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ գիշերը ռուսական բանակը հարձակվել է ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զանգվածային գնդակոծությունն իրականացվել է «ի պատասխան Կիևի վարչակարգի՝ ռուսական նավթագազային արդյունաբերությանը և էներգետիկ օբյեկտներին վնաս պատճառելու փորձերի»։

Ռուսական կողմը պնդում է, որ «հարվածի նպատակներն իրականացվել են, բոլոր օբյեկտները՝ խոցվել»։ Նշվում է, որ հարվածի հետևանքով «խաթարվել է ուկրաինական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը, խափանվել է ռեզերևների տեղափոխումը մարտական ​​շրջաններ, ինչպես նաև վառելիքի մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին և զորամասերին խոչընդոտվել է»։

Ռուսաստանը 2022 թվականի աշնանից պարբերաբար հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Գիշերային հարձակումներից հետո ամբողջությամբ ավերվել է Կիևի տարածաշրջանի ամենամեծ էլեկտրակայանը։