Հյուսիսային և Բալթյան երկրները կոչ են արել ՆԱՏՕ-ին` ընդլայնել իր դերը Ուկրաինային աջակցելու գործում

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները հանդես են եկել հաջակցություն ՆԱՏՕ-ի դերակատարության ուժեղացման՝ ՌԴ-ի հետ Ուկրաինայի պատերազմում, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի ձգտմանն աջակցության հարցում։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնված դերին Ուկրաինային անվտանգության օգնություն տրամադրելու և ռազմական օգնության ու սարքավորումների մատակարարման համակարգման գործում»,- ասել է Բիլստրյոմը Հյուսիսային և Բալթյան երկրների արտգործնախարարների և այլ պաշտոնյաների հանդիպումից հետո:

Նա հավելել է, որ 8 սկանդինավյան և բալթյան երկրներ շվեդական Գոտլանդ կղզում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են փորձագետների խումբ հավաքել, որոնք կօգնեն Ուկրաինային ԵՄ-ին միանալու գործում:

«Սա հնարավորություն է տալիս հեշտացնել եվրոպական ընտանիքին Ուկրաինայի միանալը»,- ասել է Բիլստրյոմը: