Ապրիլի 12-ից Երևանի ևս 3 խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:
• Բագրատունյաց – Արարատյան փողոցների խաչմերուկ
• Ազատություն պողոտա – Վարշավյան փողոցի խաչմերուկ
• Սարյան – Լեո փողոցների խաչմերուկ: