Եվրախորհրդարանը տուգանել է լատվիացի պատգամավորին՝ ՌԴ ԱԴԾ-ի հետ կապերի համար

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր, Լատվիայի «Ռուսական միություն» կուսակցության հիմնադիր Տատյանա Ժդանոկին չեն վճարի օրական 1750 եվրոյի չափով վճարները հինգ օրվա ընթացքում՝ խորհրդարանի պատգամավորների վարքագծի կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, գրում է Current Time-ը։

Ժդանոկին նաև արգելել են ներկայացնել ԵԽ-ն համագործակցության պատվիրակությունում, միջխորհրդարանական համաժողովում կամ որևէ այլ միջգերատեսչական ֆորումում մինչև այս գումարման ավարտը։ Մեցոլան նշել է, որ Ժդանոկը չի բողոքարկել որոշումը, ուստի այն վերջնական է։

Պատգամավորի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի մարտին։ Այն կապված էր ՌԴ ԱԴԾ-ի հետ նրա ենթադրյալ համագործակցության հետ: 2023 թվականի հունվարի վերջին The Insider-ը հետաքննություն էր հրապարակել Ժդանոկի էլեկտրոնային նամակագրության հիման վրա։ Այդ նամակների համաձայն՝ նա առնվազն 2004 թվականից իր գործունեության մասին զեկուցել է ԱԴԾ հինգերորդ ծառայության աշխատակիցներին և գումար խնդրել միջոցառումներ կազմակերպելու համար։ Նույն թվականին նա դարձել է Եվրախորհրդարանի անդամ։

Ժդանոկը հերքել էր ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքները, սակայն չէր հերքել նամակագրության իսկությունը: Նա նաև հայտարարել էր, որ անձնական էլեկտրոնային փոստը կոտրելն առանց իրավապահ մարմինների թույլտվության՝ անձնական տվյալների գողություն է:

«Ինձ վախեցնել չի հաջողվի։ Ես և իմ համախոհ գործընկերները շարունակում ենք և կշարունակենք օգտագործել Եվրախորհրդարանի հարթակը նեոֆաշիզմի դեմ պայքարելու համար։ Որոշ մարդկանց հետ իմ շփումների վերաբերյալ մեղադրանքները, որն ուղղակի քաղաքական գործչի պարտականությունն է, չեն աշխատի»,- ասել էր լատվիացի պատգամավորը։