Բայրամովը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների նիստին. Միրզոյանը ներկա չի գտնվի
Քաղաքականություն
11.04.2024 | 13:49Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում նա մասնակցելու և ելույթ է ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։ Բայրամովը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նիստին։ Բելառուսի ԱԳՆ-ն էլ հայտնել էր, որ Հայաստանը նիստին ներկայացված է լինելու ԱԳ նախարարի լիազորված տեղակալի մակարդակով։