ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը»

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ու Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը  քննարկել են «Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը»։ Հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել  ՌԴ ԱԳՆ-ն , փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են առաջին հերթին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Ընդգծվել  է կողմերի քննադատական ​​գնահատականը հավաքական Արևմուտքի՝ այս տարածաշրջան լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու փորձերին՝ ելնելով իրենց պատեհապաշտական ​​շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան) շրջանակներում աշխատանքը շարունակելու համար՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։ Նշվել է, որ «հարթակի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։