Կաբարդինո-Բալկարիայի Չերեկսկի շրջանում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել, հաղորդվում է զինված անձանց մասին

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Չերեկսկի շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև Նալչիկում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, ապրիլի 11-ի առավոտյան հայտնել են տարածաշրջանային օպերատիվ շտաբից, փոխանցում է Current Time-ը։

Ավելի ուշ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ հատուկ ջոկատայիններն արգելափակել են զինված մարդկանց, ովքեր «կրակ են բացել անվտանգության ուժերի վրա, երբ նրանցից պահանջել են հանձնվել»։ Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ ԱԴԾ հատուկ ջոկատայիններն արգելափակել են նրանց Նալչիկում գտնվող «Նասիպ» այգեգործական ընկերության տարածքում։

«Իրավապահ ուժերի գործունեության համակարգումն ապահովում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբը, իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- հավելել են կոմիտեից։

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Չերեկսկի շրջանում հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը սահմանվել է ժամը 05:12-ին՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Պյոտր Գրոմուշկինի որոշմամբ՝ «ահաբեկչական գործողությունը ճնշելու և բացահայտելու նպատակով»։

Նախորդ անգամ հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ սահմանվել էր մարտի 31-ին Կասպիյսկում, ինչպես նաև Մախաչկալայի Լենինսկի և Սովետսկի շրջաններում։ Այն ժամանակ հատուկ ջոկատայինները ձերբակալել էին երեք անձի, որոնք, իբր, ներգրավված են եղել ահաբեկչական գործունեության մեջ։